Ո՞վ է Փաշինյանի կողմից աշխատանքից ազատված՝ Գել մականունով գեներալը
ՔաղաքականությունԺՈՂՈՎՈՒՐԴ | Ինչպես հայտնի է, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Գաբրիելյանին ազատեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Նկատենք, սակայն, Գարեգին Գաբրիելյանը, որ հայտնի է Գել մականունով, այնքան էլ պատահական մարդ չէ. նա այս տարիներին ոչ միայն տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այլ նաեւ համարվում է Սերժ Սարգսյանի ընկերը, ում շնորհիվ էլ կարիերայում այդպիսի աճ է ունեցել:
Ուսումնասիրելով նրա կենսագրական տվյալները` պարզեցինք, որ Գաբրիելյանը տարբեր տարիների զորամասի հրամանատար է եղել: 2008 թվականին նշանակվել է Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, այդ պաշտոնից ազատվել 2012 թվականին, իսկ արդեն երկու տարի անց` 2014 թվականին, նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Այսինքն` նա եղել է ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, եւ հետո նրան փոխարինել է Լյովա Երանոյանը:
մանրամասն՝ կայքում