Օղակը սեղմվում է. ո՞ւմ ձեռքին է «սեւ ցուցակը»
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ | Իրավապահների ու ՊԵԿ-ի վերջին շրջանի բացահայտումներից առավել հնչեղություն ունեն Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի ու հարազատների վերաբերյալ հրապարակվող փաստերը: Հունիսի 25-ին ձերբակալվեց նրա վարորդն ու անվտանգության ծառայության ղեկավարը՝ Վաչագան Ղազարյանը, որի մոտ ընդհանուր առմամբ հայտնաբերվեց 5 միլիոն դոլարից ավելի չհայտարարագրված գումար, հարուցվեց քրեական գործ:
Նրանից հետո ՊԵԿ-ը հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ կապված Փյունիկ հիմնադրամի ու «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի՝ արդեն վերականգնվել է պետությանը հասցված 800 միլիոն դրամ վնասը, եւս 300 մլն դրամ ենթակա է վերադարձման:
Երեկ երեկոյան Լեւոն Սարգսյանի մասով ՊԵԿ-ը հրապարակեց նոր սենսացիոն տեղեկատվություն, ըստ որի՝ Լեւոն Սարգսյանի որդու՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր»: Հարուցվել է քրեական գործ, քանի որ այս գումարները չեն հայտարարագրվել:
մանրամասն՝ կայքում