Ինչպես հասան Սարգսյաններին. թիրախներն ընտրվում են մանրակրկիտ
ՔաղաքականությունԱռաջին լրատվական | ՊԵԿ-ը հայտարարել է նոր քրեական գործի մասին, որ հարուցվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի առնչությամբ, չհայտարարագրված միլիոնավոր դոլարների, ապօրինի հարստացման հատկանիշներով: Այդ ամենը հանրությանն, իհարկե, չի զարմացնում, որովհետև ի վերջո մարդիկ շատ պարզ հասկանում են իրողությունը և պատկերացնում, որ հենց միլիոնավոր դոլարների հետ կապված խնդիրներն են, որ վերածվել են գլոբալ պետական խնդրի, հասցրել պետությունը ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակի:
Իրավապահների վերջին օրերի գործողությունները, սակայն, մի շարք շրջանակներում արժանանում են գնահատականների, որոնցում ուղղակի չի խոսվում քաղաքական հետապնդման մասին, բայց արվում են թափանցիկ ակնարկներ: Այդ շրջանակներին բավական ոգևորել էր նաև Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպաններից մեկի խոսքը, որ հնչել էր «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժում, և որը Հայաստանի իշխանությանը հորդորել էր չկրկնել Սաակաշվիլիի սխալն ու կոռուպցիայի դեմ պայքարն ընտրովի չիրականացնել: Սա, անշուշտ, կարևոր խորհուրդ է, որովհետև եթե կոռուպցիան պետք է չեզոքացվի ընտրովի, ապա դա արդեն կոռուպցիայի չեզոքացում չէ, այլ ուղղակի առանձին մարդկանց ու խմբերի: Ըստ այդմ՝ հորդորները միանգամայն տեղին են և ճիշտ:
մանրամասն՝ կայքում