Հովիկ Աբրահամյանը չունի որեւէ հողակտոր, որը ոռոգվում է Ազատի ջրամբարի սելավաջրերից
ՏնտեսությունԱյսօր թերթերից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Արարատի մարզի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնել առ այն, որ մի շարք գյուղերում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան:
Թերթը, տարօրինակ կերպով խնդիրը կապելով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ` հղում կատարելով սեփական աղբյուրին, նշել էր` Ազատի ջրամբարում գարնանային սելավից կուտակված ջրերը հավաքում են Աբրահամյանի` Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգման համար:
Թեմայի շուրջ Past.am-ը կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով, հերքելով լուրը, նշեց, որ ինքը որեւէ խնձորի այգիներ չունի, որոնք ոռոգվում են Ազատ ջրամբարի սելավաջրերից: Նա ընդգծեց, որ սա հերթական հերյուրանքն է իր անձի շուրջ, եւ որ ինքը կապ չունի Վեդի, Վանաշեն, Գոռական, Սիսավան գյուղերի ջրամատակարարման հետ: