«Բոլորին էլ ներում եմ, ամեն ինչ մոռացել եմ». Ծառուկյանը ՀՀԿ-ականների վիրավորանքների մասին․ տեսանյութ
ՀասարակությունԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վերջին շաբաթներին մամուլում ու համացանցում` իր վերադարձի մասին քննարկումներին հայտարարեց. «Եթե անհրաժեշտությունը լինի, եթե քաղաքական կարկառուն գործիչները չեն կարողանում, ու եթե պահանջարկ լինի, թեկուզ դրա կարիքը չունենամ, հնարավոր է` փակված գիրքը, ծալած էջը բացվի»:
Հարցին` ներե՞լ եք ՀՀԿ-ին` Ձեզ այդքան վիրավորելու համար, ասաց. «Բոլորին էլ ներում եմ, ամեն ինչ մոռացել եմ»: