Փաշինյան-Սարգսյան. աշխատանքի բաժանում եւ ինտրիգ
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ | Պատասխանելով Ամերիկայի ձայնի հարցին, թե ինչու է ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի նոր իշխանության պայմաններում իր առաջին հանդիպումն անցկացնում նախագահի, ոչ թե արտաքին քաղաքականության պատասխանատու եւ ղեկավար վարչապետի հետ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը տվել է ուշագրավ պատասխան: Նրա խոսքով, «երկրի ղեկավարի համար տեղին է պետքարտուղարի հետ հանդիպելու հնարավորությունը»:
«Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում եւ խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը գնացել է առեւտրի եւ ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով եւ աշխատելով Սփյուռքի հետ», ասել է դեսպան Միլզը Ամերիկայի ձային:
Ըստ Սահմանադրության, Հայաստան պետության գլուխը նախագահն է, որը սակայն չունի արտաքին քաղաքական լիազորություն: Դե ֆակտո առաջին պաշտոնյան վարչապետն է, որի իրավասության տիրույթում է արտաքին քաղաքականությունը:
մանրամասն՝ կայքում