Երևանի նոր ոստիկանապետը
ՔաղաքականությունPan-ը գրում է․
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Երևանի ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Շիրակի ոստիկանապետի պաշտոնը:
Այս մասին է գրում Tert.am-ը՝ հղում անելով ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Աշոտ Կարապետյանը եղել է դեպքի վայրում ու ոստիկանների գործողությունը համակարգողներից էր: