Նուդիստների համար զվարճանքների զբոսայգի կբացվի
ԱշխարհՀուլիսի 1-ին Ֆրանսիայում նուդիստների համար զվարճանքների զբոսայգի կբացվի։ Զբոսայգին Փարիզից դուրս է, հաղորդում է Fox News-ը։
Նուդիստների տրամադրության տակ կլինի ատրակցիոնների ամբողջ զբոսայգին։ Սակայն նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ ատրակցիոններ կարելի է այցելել է միայն կիսատաբատով կամ ներքնազգեստով։
«Նախկինում մենք կարծում էինք, որ ավելի լավ է մեզ հաճախ ի ցույց չդնենք։ Սակայն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի վարած քաղաքականությունը, որը սոցիալիստական հայացքներ ունի, ապացուցում է, որ ժամանակները փոխվել են»,-ասել է նուդիստների փարիզյան խմբի ղեկավար Սեդրիկ Ամատոն։ Նրա խոսքով՝ տվյալ շրջանում շուրջ 88 հազար նուդիստ կա։ ԶԼՄ-ների տվյալներով՝ տարեկան նուդիստական հանգստի շուրջ 4 մլն սիրահար է Ֆրանսիա ժամանում։