Ինչու չի կարելի խառնել պոմիդորն ու վարունգը
LifeԵրբ խոսք է գնում աղցանի վերաբերյալ, հազարավոր համադրություններ կարելի է նկատի ունենալ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ կան բաղադրիչներ, որոնք չի կարելի խառնել՝ գրում է hronika.info-ն:
Որքան էլ զարմանալի է, ամենատարածված համադրությունը՝ լոլիկը և վարունգը իրականում չի կարելի խառնել: Դա կարող է վտանգ ներկայացնել օրգանիզմի համար:
Գլխավոր պատճառն այն է, որ այդ բանջարեղենները մարսվելու և օրգանիզմի կողմից յուրացվելու տարբեր ժամանակային ցուցանիշներ ունեն: Այուրվեդայական բժշկության համաձայն մթերքները միմյանց խառնելիս պետք է հաշվի առնել օրգանիզմի կողմից դրանց յուրացման ժամանակահատվածները, հակառակ դեպքում երբ մի մթերքը ավելի արագ է մարսվում, մյուսը կարող է վնաս հասցնել օրգանիզմին: