Հայերեն


Արմավիրում 18-ամյա աղջիկը դանակահարել է մոր նախկին ընկերոջը

Հասարակություն

Արավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մարի Փ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 18-ամյա Մարիին նախաքննական մարմինը սկզբում մեղադրանք էր առաջադրել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործի դատական քննության ավարտական փուլում՝ 2018 թվականի հունիսի 6-ին, մեղադրող դատախազը փոփոխել է առաջադրված մեղադրանքը, Մարիին մեղադրանք է առաջադրել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

Մարիի մայրն ու հայրն ամուսնացել են 1997 թվականին: 1998 թվականին ծնվել է Մարին, մի քանի տարի հետո՝ Մարիի քույրը:

Ընտանեկան անհաշտության պատճառով Մարիի ծնողները 2003 թվականին ամուսնալուծվել են: Երկու դուստրերը մնացել են մոր խնամքին:

2012 թվականին Մարիի մայրը ծանոթացել ու փաստական կապի մեջ է մտել երևանաբնակ Սարգիս Ա.-ի հետ: Չորս երեխաների հայր Սարգիսը հեռացել էր օրինական կնոջից: Նա հիմնականում սկսել է բնակվել Մարիենց տանը: Սկզբնական շրջանում ապրել են հաշտ, բայց Սարգիսը հակում ուներ ալկոհոլի նկատմամբ, ինչի պատճառով վեճերը աստիճանաբար հաճախադեպ են դարձել:

2016 թվականի հունիսին Սարգիսը Մարիենց տանը ընկերների հետ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել և հյուրերի հեռանալուց հետո վիճաբանել է Մարիի մոր ու Մարիի հետ:

Այդ միջադեպից հետո Սարգիսը տևական ժամանակ Մարիենց տուն չի գնացել, քանի որ Մարիի մայրը հրաժարվել է նրա հետ հարաբերությունները շարունակելուց:

2016 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում Մարիենց տուն է այցելել վերջինիս հոր բարեկամ Սամվելը: Կեսգիշերին մոտ Մարին, նրա մայրն ու քույրը դուրս են եկել հյուրին ճանապարհելու: Բակում հանդիպել են Սարգսին, ով ալկոհոլ օգտագործած վիճակում էր:

Սարգիսը ցանկություն է հայտնել խոսելու Մարիի մայրիկի հետ, բայց վերջինս չի ցանկացել: Դրանից վրդովվելով՝ Սարգիսը բռնել է կնոջ մազերից, քաշքշել, վայրի է գցել նրան, ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել:

Մարին, նրա անչափահաս քույրն ու նրանց հյուր Սամվելը փորձել են Սարգսին հեռացնել, թույլ չտալ, որ ծեծը շարունակի. Բայց չեն կարողացել:

Այդ ժամանակ Մարին, ցանկանալով պաշտպանել մայրիկին, գնացել է խոհանոց, դանակ է վերցրել, դուրս է եկել ու մթության մեջ դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Ա.-ի որովայնի ձախ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դրանից հետո Մարիի մայրը զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին: Սարգիս Ա.-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, ենթարկել են վիրահատության: Մարին ու մայրը կամովին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին:

Մարին իրեն լիովին մեղավոր է ճանաչել նախաքննության սկզբից, երբ ծանր մեղադրանք էր առաջադրված: Միևնույն ժամանակ Մարին նշել է, թե Սարգսին դանակով մեկ անգամ հարվածել է՝ ցավեցնելու նպատակով՝ որ նա բաց թողնի իր մայրիկին: Սարգիսը, իրոք, դանակի հարվածից հետո կարծես «քարացել է» ու բաց է թողել մայրիկին…

Դատարանում Մարին նշել է, որ Սարգիսը խմած ու ագրեսիվ էր: Նա հարձակվել է իր մայրիկի վրա, քաշքշել ու ծեծել է մորը… Երբ ինքը դանակով նրան հարվածել է, նա ընկել ու պառկել է գետնին: Երբ ոստիկաններ են եկել, Սարգիսը գոռգոռացել, վիճել է ոստիկանների հետ: Նա փորձում էր վեր կենալ, մեքենա նստել, բայց չէր կարողանում:

Ըստ Մարիի՝ ինքը ցանկացել է մորը պաշտպանել, մոր կյանքին, իր կարծիքով, վտանգ էր սպառնում: Ինքը տեսել է՝ Սարգիսն ինչպես է մորը ծեծում, չի դիմացել, մտել է տուն ու դանակ է վերցրել… Իր «ուշքնումիտքը» մոր ծեծը դադարեցնելն էր: Հորեղբայրն էլ էր փորձում դադարեցնել, բայց չէր կարողանում…

Մարին հայտնել է, թե ինքը Սարգսին «տանել չէր կարողանում», նա իրեն բոլորովին դուր չէր գալիս, որովհետև ցանկանում էր «ինքնահաստատվել» իրենց տան մեջ: Բայց ինքը հայր ունի… Ինքը Սարգսի հեռանալուց հետո այրել էր նրա հագուստները, որ նա թողել էր իրենց տանը…

Մարին ասել է, թե դեպքի ժամանակ Սարգիսն իրեն չի հարվածել, ինքը դանակով մոտեցել, ասել է. «Թող հլը, արա՛…»:

Ըստ Մարիի՝ Սարգիսը ցանկանում էր մորը նստեցնել մեքենա ու տանել: Մայրը փորձել է փախչել, իսկ Սարգիսն ասել է՝ կանգնի, թե չէ կկրակեմ…

Մարին, այնուամենայնիվ, զղջացել է կատարածի համար…

Տուժող Սարգիս Ա.-ն հայտնել է, թե ամուսնալուծվել է իր չորս երեխաների մորից, հետո հանդիպել ու կապի մեջ է մտել Մարիի մայրիկի հետ: Հիմնականում բնակվել է վերջինիս տանը: Ընկերուհու երեխաներին՝ Մարիին ու նրա քույրիկին, ինքը վերաբերվել է՝ ինչպես իր երեխաներին: Մարին ու քույրիկը վաղ տարիքից զրկված են եղել հայրական գուրգուրանքից… Ինքը հայրական պարտականությունները վերցրել է իր վրա, բայց Մարին դա լավ չի ընդունել, հաճախ վիճել է իր հետ: Ինքը, միևնույն է, Մարիին վերաբերվել է որպես ծնող, ցանկացել է նրան դաստիարակել դեռահաս հասակում…

2016 թվականի հունիսին ինքն ու նախկին կինը վերականգնել են իրենց հարաբերությունները: Մարիի մայրն այդ պատճառով է վիճաբանել իր հետ, և իրենց հարաբերությունները խզվել են:

Դեպքի օրը՝ օգոստոսի 24-ին, ինքը երևանյան մի խաղատնից դուրս է եկել ու գնացել է Մարիենց տուն՝ այնտեղ մնացած իր անձնական իրերը վերցնելու: Կեսգիշերին հասել է նրանց տուն, բակում պատահաբար հանդիպել է նախկին ընկերուհուն, նրա դուստրերին ու բարեկամին:

Դրանից հետո ոչինչ չի հիշում, ուշքի է եկել հիվանդանոցում, ենթարկվել է վիրահատության: Դեպքի մանրամասները չի հիշում:

Տուժողը դատարան չի ներկայացել, դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքները…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Մարի Փ.-ն մոր նախկին ընկերոջը դանակով հարվածել է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՝ հանկարծակի առաջացած դիտավորությամբ:

Մարի Փ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Կոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել
Ամենադիտված