Ինչպես բարելավել սրտի վիճակը՝ առանց դեղերի
LifeԳիտնականները հայտարարել են, որ սրտի և այլ օրգանների հետ կապված խնդիրները խորանում են մարդու վերապրած տագնապի զգացողության և սթրեսին զուգահեռ: Առանց դեղորայքի դրանց դեմ պայքարելուն օգնում է մեդիտացիան՝ գրում է medikforum.ru-ն:
Սթրեսը և անհանգստությունը սրտամկանի վրա քայքայիչ ազդեցություն ունեն, քանի որ բարձրացնում են բորբոքային գործընթացների ինտենսիվությունը: Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ մեդիտացիան բարելավում է ինքնազգացողությունը:
«Մեդիտացիայի մեկժամյա սեանսը նվազեցնում է սրտի համար վտանգավոր տագնապայնության և սթրեսի մակարդակը»,- նշում են հեղինակները: