«Այնքան բժիշկ չեն, որ քրոջս աչքերը չէին փակել». մահացած աղջկա եղբայրը մանրամասներ է պատմում
ՀասարակությունՎանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է ոչ թե արգանդի վիրահատության ժամանակ, այլ ավելի շուտ: NEWS.am-ի հետ զրույցում Հռիփսիմեի եղբայրը՝ Հրանտը, նշեց, որ բժիշկները, երբ ասել են, որ Հռիփսիմեն մահացել է, իրենք անմիջապես մտել են վիրահատարան եւ նրան գտել սառած վիճակում՝ աչքերը բաց:
«Մինչեւ վիրահատությունը մեզ ոչ ոքի չեն թողել, որ մտնենք նրա մոտ, միայն մահանալուց հետո են եկել ասել՝ էլ չկա, մտա ներս, տեսա աչքերը բաց: Մեր բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ նույնիսկ իմ քրոջ աչքերը չէին փակել: Ասում են նոր մահացավ, բայց մտանք արդեն սառել էր, ցանկացած մարդ գիտի, որ դիակը 10-15 րոպեում չի սառում: Ես համոզված եմ, որ արգանդը հեռացնելու մասին վիրահատության պատմությունը իրենց կողմից մի խաղ է եղել, որպեսզի մեզ շփոթության մեջ գցեն, իմ քույրը շուտ է մահացել: Մեզ եկան ասացին, եթե ուզում եք, որ կյանքը փրկենք՝ պետք է արգանդը հեռացնենք, մենք էլ ասել ենք՝ կյանքը փրկեք, ինչ ուզում եք արեք: Ես բժիշկ չեմ, բայց հասկանում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում չէին հասցնի վիրահատություն անել, մտան, 10 րոպե չէր անցել, արագի մեջ ասին՝ էլ չկա, պրոցեսը շատ կարճ է տեւել»,-ասաց նա:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում