Շվեդիայում առանց փոխհամաձայնության սեքսը այսուհետ քրեորեն կպատժվի
ԱշխարհՀուլիսի 1-ից Շվեդիայում ուժի մեջ է մտել օրենքը, ըստ որի՝ առանց պարտադիր համաձայնության սեքսը հակաիրվական կհամարվի։ Այս մասին հաղորդում է The Local-ը։
Ըստ օրենքի՝ սեռական գործողություններ կարող են տեղի ունենալ միայն զուգընկերների պարտադիր, պարզ ու հստակ համաձայնության դեպքում։ Հակառակ պարագայում այն կարող է որպես բռնաբարություն որակավորվել։ Դրա համար 4-5 տարվա ազատազրկում է սպառնում։
Նման օրենքի հաստատմամբ շվեդական կառավարությունն արձագանքեց սեքսիզմի և սեռական բռնության մասին հասարակական քննարկումներին, որոնք ծավալվեցին ԱՄՆ-ում և այլ երկրներում սեռական ոտնձգությունների պատճառով բռնկված սկանդալների ֆոնին։