Հայերեն

«Վարորդները կանգնում էին ու սկսում նայել». Էվա Խաչատրյանը՝ կրքոտ Մալենայի կերպարում

Life

Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ հանդես է եկել յուրօրինակ, վառ ու տարբերվող կերպարներով: Դերասանուհին BRAVO.am-ին տրամադրել է ամենահետաքրքիր լուսանկարները եւ պատմել, թե ինչպես են ընտրվել կերպարները, որտեղ են իրականացվել նկարահանումները, եւ ինչ զվարճալի պահեր են եղել դրսում աշխատելիս: Նրանից նաեւ հետաքրքրվել ենք, թե երբ է մեկնելու ամառային հանգստի եւ ինչպես է նախընտրում այն անցկացնել:

Էվա Խաչատրյանն ասաց, որ նոր ֆոտոշարքով հանդես գալու միտքն առաջարկել է նորաբաց կայքերից մեկը, որից հետո էլ միասին ընտրել են կերպարները եւ նկարահանման վայրերը: Երբ դերասանուհին լուսանկարները տեղադրեց իր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում, օգտատերերից շատերը նկատեցին, որ կարմիր հագուստով կերպարը շատ նման է հայտնի ֆիլմում Մոնիկա Բելուչիի մարմնավորած հերոսուհուն՝ Մալենային: Սակայն Էվան ասաց, որ միայն լուսանկարները դիտելուց հետո է նկատել այդ նմանությունը, նախապես այդպիսի միտք չի եղել.

Էվա Խաչատրյանը


«Անկեղծ ասած՝ դա ուղղակի ստացվել է այդպես, հստակ որոշում չենք ունեցել նմանատիպ կերպար ստանալու: Պարզապես հագուստը եւ սանրվածքը ստիպեցին նկարահանման ընթացքում այդպիսի կադրեր ունենալ, որոնք ինչ-որ կերպ նմանվեցին ֆիլմի դրվագներին: Ստեղծագործել ենք այն, ինչ ստացվել է, այսինքն՝ ի սկզբանե հստակ դիրքորոշում չենք ունեցել, թե ինչ ենք անելու: Նախապես մենք քննարկեցինք, թե որտեղ կարելի է նկարահանել, մտածեցինք հետաքրքիր գունային համադրություն ստանալ, ընտրեցինք հագուստը եւ սկսեցինք աշխատանքը»,- նշեց դերասանուհին:

Նա ասաց, որ նկարահանումներն իրականացվել են Հյուսիսային պողոտայում, Մատենադարանի բակում, հյուրանոցում եւ իր մեքենայում: Ու քանի որ լուսանկարներն արվել են հիմնականում մարդաշատ վայրերում, քիչ չեն եղել նաեւ զվարճալի պահերը: Հյուսիսային պողոտայում, օրինակ, բազմաթիվ վարորդներ դադարել են երթեւեկել՝ կանգնելով եւ հետեւելով նկարահանումների ընթացքին. «Անկեղծ ասած՝ այդ ֆոտոշարքը շատ ակտիվություն առաջացրեց այնտեղ (ժպտում է,- հեղ.): Մեզ հարկավոր էին կադրեր, որտեղ մեքենաներ չէին լինի, բայց շատերը պարզապես դադարեցնում էին ընթացքը, արգելակում ու սկսում նայել, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Մի քանի լուսանկարներ կան, որոնցում երեւում է մեքենաների մեծ խումբը, բայց այդ կադրերը դեռ չենք մշակել ու տեղադրել:)»:

Էվա Խաչատրյանը


Էվան անկեղծացավ, որ թեմատիկ ֆոտոշարքեր շատ է սիրում, հատկապես երբ լավ լուսանկարչի հետ է աշխատում: Ասում է՝ այդ դեպքում նույնիսկ ամենաաանհետաքրքիր գաղափարը հետաքրքիր արդյունք է ունենում. «Մեծամտություն չթվա, բայց բազմիցս նշել եմ, որ ինձ մոտ լավ է ստացվում լուսանկարվելն ու ֆոտոշարքերի արդյունքը: Այս դեպքում էլ կարծում եմ յուրօրինակ ու տարբերվող է ստացվել»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին եւ նոր ծրագրերին, ապա դերասանուհին դեռ ոչինչ հստակ չի որոշել: Հույս ունի սեպտեմբերից հստակեցնել աշխատանքը: Այս պահին ներկայացումների ակտիվ շրջան է, եւ մինչեւ հուլիս 28-ը շարունակելու է թատրոնում հանդես գալ. «Դրանից հետո որոշ ժամանակ կհանգստանամ, որովհետեւ այս տարին բավական ծանր ու աշխատանքային է եղել ինձ համար: Նոր առաջարկներ կան, բայց դեռ հստակ չեմ կողմնորոշվել՝ որից սկսել, ինչպես սկսել: Սեպտեմբերին կտեսնենք՝ ինչ կլինի հետո»:

Էվա Խաչատրյանը


Հետաքրքրվեցինք նաեւ, թե որտեղ եւ ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստը: Էվա Խաչատրյանն ասաց, որ դա էլ առայժմ չի որոշել, քանի որ դեռ աշխատում է, ու ժամանակ չունի այդ հարցով զբաղվելու. «Մեկ ամսից, երբ կավարտեմ աշխատանքս, արդեն պարզ կդառնա՝ ինչպես եմ կազմակերպելու արձակուրդս: Բայց միանշանակ ծովափնյա հանգստի սիրահար եմ, առանց ծով ես չեմ հանգստանում: Ինձ համար ամառային հանգիստը միայն ծովն է՝ անկեղծ ասած:)»:

Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա Կոստանյան
Ամենադիտված