Հերթը հասավ ՆԱՏՕ-ին. Փաշինյանի ճանապարհն ականապատում էին
ՔաղաքականությունԱռաջին լրատվական | Հուլիսի 11-12-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի Վեհաժողովի առիթով: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Փաշինյանին Եվրամիության ղեկավարները շատ ջերմ կընդունեն Բրյուսելում:
Սա ինչ-որ իմաստով բացառիկ իրողություն է, երբ այցից առաջ է ազդարարվում ջերմ ընդունելության մասին: Միաժամանակ, դեսպանի խոսքը վկայում է, որ Հայաստանի նոր կառավարության ու ԵՄ-ի միջև որոշակի թնջուկը, որ առաջացել էր երևանյան համաժողովներից մեկում եվրոպացի դիվանագետների, հենց նույն դեսպան Սվիտալսկու որոշ հարցադրումների առիթով, անցյալում է: Իսկ խոսքը վերաբերում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ոլորտային ուղղություններում Հայաստանի նոր կառավարությունից արագ գործողությունների պլանի վերաբերյալ ակնկալիքին, որ արտահայտել էին դիվանագետները:
Ընդհանուր առմամբ, այդ ամենի ֆոնն էր, իհարկե, առանձնահատուկ ուշադրության առարկան, որի առումով հնչում էին տեսակետներ, թե Հայաստանի նոր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ռուսական ուղղությանը՝ բաց թողնելով կամ անտեսելով արևմտյան, եվրոպական ուղղությունը: Այս մտահոգությունն անշուշտ ստանդարտի մեջ էր, որն արտահայտելիս թերևս բաց էր թողնվում առանցքային պահը՝ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակը: Իսկ երբ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է, ապա այն գնահատելիս պետք է թերևս հենվենք «ստանդարտի» վրա: Իսկ հայաստանյան «ստանդարտը» ռուսական կամ եվրասիական ստանդարտն էր: Հետևաբար, եթե ոչ ստանդարտ իրավիճակ է, ապա առնվազն խնդրահարույց իրավիճակ է հենց ռուսական, եվրասիական «ստանդարտացման կենտրոնի» համար:
մանրամասն ՝ կայքում