Էմիլի Ռատայկովսկիին թաքուն նկարել են ծովում՝ կիսամերկ․ լուսանկարներ
LifeԷմիլի Ռատակովսկին հաճախ է«Instagram»-ում լողազգեստով կատարյալ լուսանկարներ հրապարակում։ Բայց ինչպիսի՞ տեսք ունի նա իրականում։ Պապարացիները 27-ամյա մոդելին ընկերուհու հետ բռնացրել են հունական Միկոնոս կղզում։

Աղջիկները լողացել և արևի լոգանք են ընդունել, սակայն առանձնակի ուշադրություն է գրավել Ռատակովսկիի կազմվածքը,– հաղորդում է The Sun-ը։

Մոդելը փոքրիկ, նարնջագույն լողազգեստ էր հագել՝ ընդգծելով իր առանց այն էլ գեղեցիկ կազմվածքը։ Պատահական լուսանկարներում աղջկա մարմինը իրոք սպորտային և խնամված տեսք ունի։ Լուսանկարիչներին նկատելով՝ Ռատակովսկին առանձնապես չի շփոթվել, չէ որ այսպես թե այնպես նա ցելյուլիտի խնդիր չունի և, բացի այդ, իր լողազգեստով լուսանկարներով արդեն ոչ ոքի չես զարմացնի։
