Բելլա Հադիդը կիսամերկ նկարահանվել է ամսագրի համար
Life21-ամյա ամերիկյան սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Vogue Mexico պարբերականի հուլիսյան համարի շապիկի համար։

Աղջիկը, որը Instagram-ում 18,7 միլիոն հետևորդ ունի, մերկացրել է կուրծքը թեժ ֆոտոշարքի համար։ Նյու Յորքցի լուսանկարիչ Քրիս Քոլսի տեսախցիկի առջև գեղեցկուհի Բելլան փակ աչքերով նստել է ավազի վրա՝ դեմքը արևի ճառագայթներին ուղղած։

Մոդելի փայլուն մարմինը ծածկում են ավազահատիկները, իսկ կուրծքը նա ծածկել է ձեռքի խաչած ափերով։