Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել գիշերային ակումբներում․ տեսանյութ
ՀասարակությունՕրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։
Այցի արդյունում որոշ գիշերային ակումբների աշխատանքը դադարեցվել է, չեն եղել ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություններ, մի քանիսը ստացել են զգուշացումներ՝ ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ կապված, որոշներին ենթարկել են վարչական պատասխանատվության
Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում ենք գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: