Քարդաշյանի ներվերը տեղի են տվել
LifeՕրերս Քիմ Քարդաշյանն ուղեկցում էր ամուսնուն՝ Քանյեին Փարիզում Նորաձևության շաբաթի ժամանակ։ Երբ ընտանիքը քաղաք է մտել, Քարդաշյանն անմիջապես հիշել է երկու տարի առաջ տեղի ունեցած կողոպուտը։
Քիմ Քարդաշյանն ավելի ուշ մեկնաբանել է, որ իր նյարդերը տեղի են տվել, երբ հիշել է այդ սարսափելի միջադեպը։ Նա կրկին հիշել է նույն հույզերն ու զգացմունքները և այն, որ ինչ-որ թանկարժեք իրերի պատճառով կարող էր կյանքը կորցնել։
Քիմի խոսքով՝ ինքը դեռ չի կարող հանգիստ արձագանքել Փարիզին և դեռ երկար կհիշի դաժան միջադեպը, որը պատահել է իր կյանքում։