Հայերեն


Որքան են սահմանվել աղբ թափելու ու շրջակայքը կեղտոտելու տուգանքները

Հասարակություն

Վարչական իրավախախտումների մասին օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, ըստ որի, օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը կառաջացնի տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով:

Նշված խախտումը նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կրկին կատարելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200-300 հազար դրամի չափով:

Չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) մինչեւ մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 80-100 հազար դրամի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80 հազար չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 150-250 հազար դրամի չափով.

3) նշված արարքը  բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից կատարելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 30-50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 100-150 հազար դրամի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու եւ ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային եւ ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 100-150 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը նույնպես կառաջանի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30 հազար դրամի չափով.

6) մինչեւ 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30 հազար դրամի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)` կառաջացնի տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով.

8) մինչեւ մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 60-80 հազար դրամի չափով.

9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով.

10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային եւ ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաեւ անասնապահական, թռչնաբուծական եւ ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով առաջացած թափոններ) թափելը կառաջացնի տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաեւ սանիտարական պահպանման գոտիներում աղբ թափելը կառաջացնի տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը եւ փոխադրումը կառաջացնի տուգանքի նշանակում՝ 100-200 հազար դրամի չափով:

Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 30-50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձիք՝ 50-80 հազար դրամի չափով:

Տրանսպորտային միջոցից աղբ նետելը կտուգանվի 25 հազար դրամի չափով:

 

Կոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել
Ամենադիտված