41-ամյա հոգևորականը ամուսնացել է 11-ամյա աղջկա հետ
ԱշխարհՄալազիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Կելանտան նահանգի իմամի նկատմամբ, ով ամուսնացել է Թաիլանդից 11-ամյա աղջկա հետ։
41-ամյա Չէ Աբդուլ Քարիմ Համիդը խախտել է օրենքը, որով ամուսնության համար նվազագույն տարիք է սահմանված 16 տարեկանը։ Տղամարդն ունի արդեն 2 կին ու 6 երեխա։
Հաղորդվում է, որ իմամն ու աղջկա հայրը հայտարարել են, որ ըստ պայմանավորվածության, աղջիկը պետք է մնա հայրական տանը մինչև 16 տարեկան։ Հայրը նաև նշել է, որ ամուսնությունից հետո աղջիկը չի լքել հայրական տունը։