Արամեին վիրահատել են․ ինչ վիճակում է հիմա երգիչը
Հասարակություն
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ Նաիրի բժշկական կենտրոնում այսօր վիրահատել են երգիչ Արամեին։ Լուրը հայտնելու պահին վիրահատությունը դեռ ընթացքի մեջ էր։ Tert.am Life–ը երգչի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանից տեղեկացավ, որ վիրահատությունն արդեն ավարտվել է։ Այն բարեհաջող է անցել։
«Արամեին հիվանդասենյակ կտեղափոխեն ավելի ուշ, սակայն Աննան արդեն տեսել է նրան։ Վիրահատությունը հաջող է անցել, Արամեն իրեն լավ է զգում»,– հայտնեց մենեջերը։
Սյոման հայտնեց, որ Արամեի ստեղծագործական երկար դադար չի վերցնի. «Առավելագույնը 4 օրից նա կվերադառնա աշխատանքային գրաֆիկին։ Այս օրերին շրջագայություն չունենք, սակայն առաջիկայում շրջագայութուններ էլ կան, որոնք չեն հետաձգվել։ Վերականգնողական փուլը երկար չի տևի»։
Հիշեցնենք, որ վիրահատության բուն պատճառը բացահայտել Սյոման չէր ցանկացել, սակայն նշել էր, որ առողջական խնդիրն ի հայտ է եկել ծանրաբեռնված աշխատանքի հետևանքով։