Բանտի հսկիչը որոշել է պոռնոբիզնեսով զբաղվել․ լուսանկարներ
ԱշխարհԱվստրալիայի բնակչուհի Իզաբելլա Դելթորը պատմել է, թե ինչպես է ընտրել պոռնոաստղի կարիերան՝ թողնելով բանտի հսկիչի աշխատանքը։
Աղջիկը պատմել է, որ նախկին աշխատավայրում անընդհատ օբյեկտիվացման էր ենթարկվում բանտարկյալների կողմից։ «Ես լավ էի աշխատում, բայց անընդհատ պայքարում էի, որ առաջ գնայի, սակայն հասկացա, որ լուրջ հաջողության չեմ հասնի»,– խոստովանել է նա։
Դելթորը բացատրել է, որ ինչ որ մի պահի իրեն տհաճ է եղել այն, որ իր սեքսուալությունը խանգարել է աշխատելուն և պարզապես հասկացել է, որ հենց դրանով կարող է գումար վաստակել։
Նա գաղտնի զբաղվել է մերկապարով և հասկացել է, որ այդ մասնագիտությունն իրեն դուր է գալիս։ Ամենահայտնի գիշերային ակումբներից մեկից հրավեր ստանալուց հետո նա թողել է բանտապանի պաշտոնը և մի գիշերում այնքան է վաստակել, որքան բանտում երկու շաբաթում էր ստանում։
Ավստրալուհին համոզված է, որ նոր աշխատանքն օգնել է իրեն վստահություն ձեռք բերել և բարձրացնել ինքնագնահատականը։
Այժմ աղջիկը նկարահանվում է էրոտիկ ֆոտոշարքերում և պոռնոֆիլմերում, սակայն տեխնիկապես դա էրոտիկա է անվանում, քանի որ կամ միայնակ է նկարահանվում, կամ այլ աղջիկներով շրջապատված։