Հայերեն

Խոյ՝ ձեր սուր զգացողությունները կարող են ձեզ չմտածված քայլերի դրդել․ աստղագուշակ

Life

 

Խոյ: Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք:

 

Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Եթե առայժմ ձեզ չեք կարող թույլ տալ ճանապարհ ընկնել, ապա ծրագրեր կազմեք ապագա ճամփորդության շուրջ: Դա զվարճալի կլինի և կբարձրացնի տրամադրությունը: Հրաշալի օր է ժամադրությունների , սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Ցուլ: Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից դուրս գալու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

Նպատակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

Երկվորյակ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությոմբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատերը տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և ետ կպահեն չմտածված քայլերից: Թեև այսօր միշտ չէ, որ կհետևեք սրտացավ մարդկանց խորհուրդներին:

Խեցգետին: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ:

Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:

Առյուծ: Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով:Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան:

Այսօր այնքան եք տարված սեփական խնդիրներով, որ բոլորովին չեք նկատում այն ամենն, ինչ կատարվում է մտերիմ մարդկանց կյանքում: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

Կույս: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր կարող եք անգամ լեռներ շրջել : Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

Կշեռք: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հին դաշնակիցները օգնությոն հարցում կարող են մերժել, ինչի համար, սակայն, անհանգստանալ չարժե:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Կշեռքներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Կարիճ: Կարող եք նոր գործեր ձեռնարկել,այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է, չհաջողվի միանգամից հաջողության հասնել, սակայն, ժամանակի ընթացքում, ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել,որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք:

Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Անգամ, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա:

Աղեղնավոր: Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում:

Կարելի է մեկնել ճամփորդության: Հրաշալի օր է հանրության առջև ելույթ ունենալու, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:Այսօր ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկին, իսկ արտաքին տեսքը՝ տպավորիչ է անգամ ամենաբծախնդիր անձանց համար:

Այծեղջյուր: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք , կհասկանաք , որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն ուրախալի է:

Ջրհոս: Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից:

Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելին այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

Ձկներ: Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

Թերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված