«Հասունացման տարիքի գերազանցիկ աշակերտուհու հոգեկերտվածքով մորքուրներ կան, որ կյանքում մենակ մի բան են լավ կարողացել` թուղթ գրել»․ փոխվարչապետի օգնական
ՔաղաքականությունՆախարարությունների վարչության պետերի մակարդակում հասունացման տարիքի գերազանցիկ աշակերտուհու հոգեկերտվածքով մորքուրներ կան, որ կյանքում մենակ մի բան են լավ կարողացել` թուղթ գրել: Ու դա արել են նախանձելի բծախնդրությամբ, առաքելության զգացումով... նույնիսկ, երբ թուղթը գրել են, որպեսզի գրելու թուղթ ստանան:
Այ իրանց խանդավառությունը պիտի տեսնեք, երբ չինովնիկական աշխարհընկալումից զուրկ էս նոր ծառայողների գրած թղթերում տեխնիկական չնչին թերացում են բռնացնում: Ու կապ չունի, որ նոր սերնդի ծառայողը իր քսանհինգ տարվա չարած գործն է հիմա անում, դա էական չի, «փաթտեմ գործը»` կարևորը թղթերով ամեն ինչ կարգին լինի:
Կադրային ջարդ, անշուշտ, չի կարելի անել: Բայց բյուրոկրատական ընթացակարգերը շեշտակի պարզեցնելու ու էդ թղթի արքայության սպասավորներից այդ ճանապարհով ազատվելու կարիք կա:
