Ծանր հանցանքի մեջ մեղադրվող կալանավոր է փախուստի դիմել
ՀասարակությունՀուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել ՀՀ քր .օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։
Կայքի տեղեկություններով՝ նա փախել է դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։