«Գահերի խաղ»-ի վերջաբանը ամենաարյունալին ու դաժանն է լինելու սերիալի պատմության մեջ
LifeԲրիտանացի դերասանուհի Սոֆի Թըրները հայտարարել է, որ «Գահերի խաղի» վերջին սեզոնը ամենաարյունալին ու զգայականն է լինելու սերիալի պատմության մեջ,– հաղորդում է Esquire-ը։ Դերասանուհու խոսքերով՝ սերիալում ավելի շատ են մահեր լինելու։

Թըրները նաև հայտարարել է, որ մեզ դասական «Գահերի խաղ» է սպասվում և որ վերջին սեզոնը բոլոր մասերից ամենալարվածն է լինելու։ Նա նաև ավելացրել է, որ ուրախ է այն բանին, թե ինչպես է ավարտվում իր կերպարի՝ Սանսա Սթարքի պատմությունը։
