34 տարեկանում մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի աստղը
ԱշխարհՎլադիկավկազում 34 տարեկանում մահացել է ՈՒՀԱ «Պիրամիդա» թիմի մասնակից՝ Ասլան Ալբորովը։
Երգիծաբանի մահվան պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, գրում է «Дни»՝ վկայակոչելով Super ալիքը։
Ալբորովը «Պիրամիդա» թիմի հետ ՈՒՀԱ-ում ելույթ է ունեցել 2004-2010 թթ։ Հետագայում Ալբորովը խաղացել է «На характере» թիմի համար, աշխատել է տեղի հեռուստատեսությունում։ Վերջերս նա աշխատում էր «Օսեթիա- Իրիստոն» հեռուստաալիքում։
Ասլան Ալբորովը մահացել է հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը։ ՈՒՀԱ թատրոնի տնօրեն Սոսլան Պլիեւի խոսքով՝ նա կնոջ հետ քաղաքից դուրս էր գնացել հանգստանալու։