Հայերեն

«Դեմքիս որևէ պլաստիկ միջամտություն չկա». Ռոմելլա Թամարյանը՝ գեղեցկության իրեն ընտրելու նախապայմանի մասին

Life

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթին Հայաստանն այս տարի կներկայացնի մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը: Tert.am Life-ըՀայաստանի մասնակցի հետ զրուցել է մրցույթին մասնակցելու և ակնկալիքների մասին:

 

23-ամյա Ռոմելլան սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Այժմ զբաղվում է դիմահարդարմամբ:

 

Նա նշեց, որ սա գեղեցկության մրցույթի մասնակցելու իր առաջին փորձը չէ: Նախորդ տարի Ռոմելլան Հայաստանը ներկայացրել է Բուլղարիայում անցկացված Top International Model of the World մրցույթին, որտեղ արժանացել է «Ամենալավ քայլող մոդել» տիտղոսին:  

 

 

«Ավելի շատ ֆոտոմոդելինգով եմ զբաղվել: Միշտ առաջարկներ եմ ստացել լուսանկարվել տարբեր ապրանքանիշների հագուստների և աքսեսուարների գովազդներում:

 
Ինձ մոտ դա շատ լավ է ստացվել, զգացել եմ, որ տեսախցիկն ինձ սիրել է: Ես ինձ ավելի շատ ֆոտոմոդել եմ համարում քան պոդիումին քայլող մոդել: Երբեք չեմ սիրել, երբ մոդելները սառը հայացքով քայլում են պոդիումին, առանց ժպտալու, ֆոտոմոդելինգում տաքություն ու ջերմություն կա»,-ասաց Ռոմելլան:

 

 

Նա նշեց, որ  «Միսս ԱՊՀ 2018» մրցույթին մասնակցելու հայտն ուղարկելուց հետո մեկ շաբաթ անց կազմակերպիչներն իրեն զանգահարել են ու հաստատել, որ Հայաստանն ինքն է ներկայացանելու. «Սա թոփ-մոդել մրցույթ չէ, այլ գեղեցկության, իսկ դրանք տարբեր բաներ են: Այս մրցույթը փոքր-ինչ ազատություն է տալիս: Ինձ գրավել է այն, որ կարող եմ բեմի վրա ազատ քայլել ու շարժվել»:

 

Ռոմելլայի խոսքով` մրցույթին նախապատարստական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այժմ զբաղված է հագուստների ընտրության հարցով:

 

«Լողազգեստով ելույթն այս տարի հանվել է մրցույթից մրցույթն ընդունող երկրի պահանջով, քանի որ այնտեղ փոք-ինչ մուսուլմանական ուղղվածություն կա: Առաջինը կներկայանանք սև կարճ զգեստներով, հաջորդիվ սպորտային ու երեկոյան հագուստներով»,-ասաց նա:

 

 

1.71 սմ հասակով Ռոմելլան նշեց, որ մոդելային չափորոշիչներին իր կազմվածքով համապատասխանում է: Խոսելով մրցույթից ունեցած ակնկալիքների մասին` նա նշեց, որ Հայաստանի նախորդ տարվա մասնակցի՝ Շուշան Երիցյանի հաղթանակը իրեն պարտավորեցնում է պահել այդ ցուցանիշը:

 

«Չեմ կարող ասել, թե ինչպես կլինի: Այնպես չէ, որ հատուկ գնում եմ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար, սակայն գնում եմ իմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու նպատակով: Ես աշխատում եմ ինձ ավելի համեստ ներկայացնել, լուսանկարներում էլ բաց հագուստ չկրել, ավելի բնական լինել: Դեմքիս որևէ պլաստիկ միջամտություն չկա, աչքերս էլ բնական երանգի են, թեև շատերը հարցնում են` արդյոք լինզաներ եմ դնում: Երևի, հենց այդ բնական տեսքն էլ գրավել է մրցույթի կազմակերպիչներին, որ ինձ ընտրեցին մասնակցոիթյան համար»,- ասաց նա:

 

 

Ռոմելլան նկատեց, որ գեղեցիկ աղջիկների և, հատկապես, մոդելների պարագայում հասարակության մեջ կարծրատիպային մոտեցում կա՝ կապված նրանց ինտելեկտի հետ: Նրա խոսքով` մրցույթին մասնակցելով նպատակ ունի սեփական օրինակով կոտրել այդ կարծրատիպերը:

 

«Բնական է, որ միայն դատարկ գեղեկցությամբ որևէ մեկին չես կարող գրավել: Այդ առումով չեմ անհանգստանում և որևէ մտավախություն չունեմ: Մտածում են, եթե գեղեցիկ ես, ուրեմն ոչնչից տեղյակ չես և ոչինչ անել չես կարող: Օրինակ՝ ես անգամ խոհարարական դասընթացների եմ գնացել, շատերը զարմանում են, որ կարողանում եմ այդքան լավ պատրաստել: Ես իմ շրջապատում արդեն կարողացել եմ ապացուցել, որ գեղեցկուհին կարող է լինել և՛ ինտելեկտով, և՛ բազմաթիվ շնորհներ ունենալ»,-եզրափակեց նա:

 

 

Թերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված