Արմենի եւ Հակոբի նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքն ու հետաքրքիր դրվագները
Life«Տաքա տաքա»` այսպես է կոչվում Արմեն Հովհաննիսյանի եւ Հակոբ Հակոբյանի նոր երգը, որի տեսահոլովակի նկարահանման առաջին մանրամասները երգիչները վստահել են BRAVO.am-ին:
Ամառային, ակումբային ռիթմերով երգի երաժշտության հեղինակը Վահե Ալեքսանյանն է, բառերը գրել է Ալեքս Միրզոյանը, գործիքավորումը կատարել է Կարեն Սեւակը:
Այս անգամ եւս տեսահոլովակի ռեժիսորն երգիչ տղաներից մեկն է`Հակոբ Հակոբյանը, իսկ բեմադրող օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: «Տեսահոլովակի սյուժեն բացի այն որ շատ ամառային է, տաք, նաեւ հումորային է»,- ասել են տղաները:
Նկարահանումները տեղի են ունեցել լողավազանի հարեւանությամբ: Որպես գլխավոր հերոսուհիներ հոլովակում հանդես են գալիս Ադրիանա Գալստյանն ու Լիանա Վարդանյանը, նկարահանվել է նաեւ պարուհի Միլենա Ասոյանը:
Բացի երգելուց, Արմենն ու Հակոբը նաեւ պարել են հոլովակում: «Նախապես տասը օր Վիկա Մարտիրոսյանի հետ բեմադրություն ենք արել եւ ամեն օր պարել ենք»,-հայտնել են նրանք:
Տղաները նախատեսում են հուլիսի կեսերին հանդիսատեսին հանձնել նոր աշխատանքը եւ հուսով են` այս ոճում եւս կսիրվեն:


