Պոլինա Լոբանովան ինքնասպան է եղել
Life«Դոմ 2» հեուստանախագծի 20-ամյա հեռուստաստղ Պոլինա Լոբանովան ինքնասպան է եղել, գրում է «Дни»-ին։
Աղջիկն ընդամենը մի քանի օր առաջ էր 20 տարեկան դարձել։ Հայտնի են դարձել մանրամասներ Պոլինա Լոբանովայի մահվան մասին։ Հիմնական վարկածով՝ գեղեցկուհին ինքնասպան է եղել։ Սկանդալային հեռուստանախագծի նախկին մասնակիցը հաբեր էր խմել։

Լոբանովայի մարմինը ազգականները գտել են լոգարանում։ Հատակին մտերիմները հայտնաբերել են նաեւ հաբերի դատարկ սրվակներ։
Պոլինա Լոբանովայի մահվան մասին հայտնել է նրա քույրը՝ Վասիլիսան իր Instagram էջում։ Story հավելվածում վշտացած քույրը հրապարակել է Պոլինայի երկու լուսանկար, մակագրելով դրանք․ «Պոլինան մահացել է։ Աստված իմ․․․ օգնեք․․․ մահացել է․․․ 20 տարեկան․․․․ իմ փոքրիկը․․․ 20 տարեկան․․․ 20 տարեկան․․․ ես չեմ հավատում․․․ Աստված իմ, ինչի համար։ Սիրտս հիմա կկանգնի»։