Գրիգոր Գրիգորյան. «Ինձ վրա երբեք եւ ոչ ոք չէր կարող անպատիժ ձեռք բարձրացնել»
Քաղաքականություն«Իմ կյանքում երբեք ոչ ոք ինձ վրա ձեռք չի բարձրացրել եւ չէր էլ կարող բարձրացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ)`անդրադառնալով այն տեղեկություններին, որ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը ժամանակին իրեն էլ է ծեծել և խոշտանգումների ենթարկել: Ըստ հրապարակված տեղեկությունների, 2014 թվականի մայիսին Գրիգոր Գրիգորյանը հենց այդ պատճառով էր լքել ԲՀԿ-ն: Հիշեցնենք, այն ժամանակ Գրիգոր Գրիգորյանը ԲՀԿ-ն լքելու իր քայլը պարզաբանեց առողջական խնդիրներով: Խոսակցություններ կան, որ նա այդ ժամանակ իսկապես առողջական խնդիրներ է ունեցել եւ 15 օր անցկացրել է հիվանդանոցում, բայց հենց Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի եւ խոշտանգումների արդյունքում: Ըստ լուրերի, կուսակցական մի հավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայհոյել է Գրիգոր Գրիգորյանին, վերջինս էլ նրան հայհոյանքով է պատասխանել, ինչն էլ առիթ է դարձել Գրիգորյանի եւ Բաբայանի «առճակատման»:
մանրամասն՝ կայքում