Marketium.ru-ն գրում է, որ որովայնի հատվածում չափավոր ճարպ ունենալն օգտակար է առողջության համար։ Դրա առկայությունը վկայում է կնոջ առողջության մասին։ Որոշ հետազոտողների կարծիքով՝ հարթ որովայնը նույնքան վտանգավոր է առողջության համար ու տհաճ՝ աչքի համար, որքան ավելորդ քաշը։
Որովայնի հատվածում ճարպի երկու տեսակ կա։ Դրանցից մեկը գտնվում է մաշկի ու մկանների արանքում, մյուսը կուտակվում է որովայնի ներսում՝ լյարդի և մյուս օրգանների շուրջ։ Հենց ներքին ճարպն է համարվում ամենավտանգավորը։
Ներքին ճարպը ձևավորվում է այն ժամանակ, երբ օգտագործում եք մթերք, որն ախորժակ է բացում, ուժեղ սթրես եք տանում և սպորտով չեք զբաղվում։ Ճարպի այս տեսակը մի քանի անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի և այլ էնդոկրին խանգարումների առաջացման հավանականությունը։ Այդ պատճառով էլ ճարպակալումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։
Մաշկի ու մկանների արանքում վտանգավոր չէ առողջության համար։ Ճարպի այդ փոքր կուտակումն օգնում է կանանց օրգանիզմին պահպանել հորմոնալ հավասարակշռությունը։ Արտաքին ճարպը նպաստում է էստրոգենի արտադրությանը։ Չափից շատ նիհար կանանց օրգանիզմում այս հորմոնի մակարդակը ցածր է։ Էստրոգենի քրոնիկ անբավարարությունը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, մշտական հոգնածության։