Շոգերը ժամանակավոր կնահանջեն․ ինչ եղանակ է սպասվում
ՀասարակությունԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հուլիսի 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-7-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երեւան քաղաքում հուլիսի 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: