Տրանսսեքսուալի դերի պատճառով Սքարլեթ Յոհանսոնը հայտնվել է սկանդալի կենտրոնում
LifeԴերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի ֆիլմում կմարմնավորի կին-տրանսգենդերի: Այս մասին հաղորդում է NME-ն:
Յոհանսոնը կկատարի Դանթե Գիլլի դերը, որը մերսման սրահի տակ գործող հասարակաց տան ղեկավարն է: Գիլը որպես կին է ծնվել, սակայն իրեն նույնականացրել է տղամարդու հետ: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Ֆիլմի հերոսի իրական կերպարը բանտ է նստել հարկերից խուսափելու համար և մահացել է 2003 թվականին:
Համացանցում քննադատել են հետերոսեքսուալ Յոհանսոնի՝ ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցչի դերում ընտրությունը,- գրում է Billboard-ը: Համացանցի օգտատերերը հայտարարել են, որ Գիլլին պետք է տրանսգենդեր դերասան խաղար:
Rub & Tug («Մերսման սրահ») անվանումը ստացած ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2019 թվականին: