Հայերեն


Օսիպյանի ամնեզիան բուժելու 1 տարբերակ կա՝ վերաբացել նրա եղբորորդու գործը

Քաղաքականություն

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Վյաչեսլավ Հարությունովի` սայթաքել, ընկնելու վարկածին չի հավատում:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ իր ներկայիս ենթադրություներով նա խախտում է էթիկան՝ ճնշում գործադրելով նախաքննական մարմնի գործողությունների և դատաբժշկական փորձաքննության վրա:

Վ. Օսիպյանի սարկաստիկ ինքնաբավ տոնը ստիպում է չզլանալ և հետ գնալ ընդամենը 2014թ., երբ նա Ոստիկանության բարձր պաշտոնյա էր և կազմում էր նախկին համակարգի մասը՝ դրանից բխող արժեհամակարգով և հետևանքներով: Հիմա անչափ հետաքրքրիր է, արդյո՞ք Օսիպյանի դեմքին կտեսնենք նույն քամահրանքը, եթե նրան հիշեցնենք, որ տարիներ առաջ իր եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, մարդ էր դանակահարել, որի գործը հենց Վալերի Օսիպյանի ջանքերով կարճվեց: Դեպքը կատարվել էր Նուբարաշենում, Օսիպյանի եղբորորդին դանակահարել էր 22-ամյա մի տղայի, ով դրա արդյունքում զրկվեց փայծաղից, իսկ քրեական այդ գործը կարճվել էր հետտևյալ եզրակացությամբ, որ դանակահարվածը սայթաքել է և ընկել:

Ի դեպ, մինչև գործը կարճելը, Օսիպյանը փորձել էր մեղքը բարդել դեպքին ականատես մի տղայի վրա: Տեսանյութերը համացանցում դեռևս առկա են:

Վալերի Օսիպյանը անճանաչելի է դարձել ոստիկանապետ նշանակվելուց հետո: Նա ոչ միայն հանդես է գալիս որպես ոստիկանապետ, այլև, հարկ եղած կամ հարկ չեղած դեպքերում, հանդես է գալիս նաև՝ որպես հեղափոխության երդվյալ գաղափարակից: Կարելի է կարծել, որ ամբողջ հեղափոխության ընթացքում անձամբ Վալերի Օսիպյանն է պայքարել անձամբ Վալերի Օսիպյանի դեմ:

Ասում են, մարդուն պետք է փոխվելու հնարավորություն տալ, ուստի հուսանք Վալերի Օսիպյանն իսկապես կսկսի պայքարել նախկին Վալերի Օսիպյանի դեմ: Սակայն, ցավոք, նա կարծես թե ընտրել է ամնեզիայի տարբերակը՝ չեմ հիշում, նշանակում է չի եղել: Դրանով է բացատրվում այն, որ Օսիպյանը հավատում է, որ սայթաքել վայր ընկնելուց հնարավոր է փայծախ կորցնել, իսկ սալջարդ ստանալ սայթաքելուց հնարավոր չի լինի:

Օսիպյանի ամնեզիան բուժելու 1 տարբերակ կա՝ վերաբացել այդ գործը, կատարել պատշաճ քննություն, ինչպես նաև ուսումնասիրել Օսիպյանի կողմից կատարված առաջարկը՝ մեղքը այլ երիտասարդի վրա բարդելու մասով, վկաներին պետք է նորից քննել: Այլ տարբերակ պարզապես չկա, այլ տարբերակը Օսիպյանի՝ համակարգից հեռանալն է, նախկին համակարգից իր հետ քարշ տված արատները նորում չներմուծելու նպատակով:

 
2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՀԵՑ-ի մասին տարածվող կեղծիքին անդրադարձել է Դավիթ ՂազինյանըՄելիքյանների հանգիստը Դուբայում Վահագն Ալեքսանյան ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի կարգադրությամբ դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման․ «ՀայաՔվե»Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Հանդիպում փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ամենաարագ աճող շարժումը հաղթանակի ճանապարհին․ Միացե՜ք մեզ․ «Մեր ձևով» շարժում«ՀայաՔվեն» մշտապես գնահատել և մեծարել է մեր զինծառայողներին. Ավետիք ՉալաբյանՍպասեք մինչև հունիս՝ երկար ճանապարհ գնալու համար. «Մեր ձևով» շարժումՆերդնում` ժողովրդի բարեկեցության համար. տեսանյութԴիտորդներին ներկայացվող նոր պահանջները կամայական մեկնաբանության տեղ են թողնում․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ. Էդմոն Մարուքյան ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Հաջողված գիտնականներն ու մասնագետները գնում են Հայաստանից․ Լիլիթ ԱրզումանյանՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Պետական բյուջեից սնվող ռեսուրսները տարածում են կեղծ տեղեկություններ, նմանատիպ ծախսերը սակագնի մեջ ներառված չեն Հանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Ամենադիտված