«Արդեն լավ եմ». Անի Երանյանը վնասվածք է ստացել
LifeNEWS.am STYLE-ին հայտնի էր դարձել, որ երեկ դերասանուհի Անի Երանյանին տեսել էին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Ականատեսների խոսքով՝ Անին աչքի վնասվածքով էր եկել կենտրոն: Մենք կապ հաստատեցինք դերասնուհու հետ, որը տեղեկացրեց, որ անհանգստանալու կարիք չկա. իր հետ արդեն ամեն ինչ լավ է.


«Շնորհակալ եմ նամակների եւ ուշադրության համար: Ինձ հետ ամեն ինչ լավ է: Երեկ թեթեւ վնասվածք էի ստացել իմ նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Կար մի բարդ տեսարան, որի ընթացքում կոտրված ապակու կտորը աչքիս էր դիպչել, սակայն, բարեբախտաբար, լուրջ բան չի պատահել: Մտահոգվելու կարիք այլեւս չկա»,-նշեց երգչուհին՝ հավելելով, որ տեսահոլովակը նկարահանվում է Only You անգլալեզու երգի հիման վրա:

Տեւական ժամանակ Մոսկվայում բնակվող երգչուհի-դերասանուհին եւ նրա պրոդյուսերը՝ Սոֆյա Ղուլյանը, երեկ են ժամանել Երեւան՝ տեսահոլովակի նկարահանումների նպատակով: Երգչուհին վստահեցրեց, որ շատ շուտով երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ռեժիսոր Արեն Բայադյանի հետ իր նոր համագործակցությունը:


«Շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել»,-եզրափակեց Անին: