Հայերեն

Ցուլ` բարդ օր է սպասվում․ օրվա աստղագուշակը

Life

 

Խոյ: Անգամ մեծ ցանկության դեպքում՝ դժվարություններից խուսափել չի հաջողվի: Փոքր թյուրիմացությունից, պատահական վիճաբանությունից կարող է մեծ կոնֆլիկտ ծագել,իսկ հետևանքները դեռ երկար ժամանակ կհետապնդեն ձեզ: Որքան էլ փորձեք լավատես և բարեհամբյուր լինել, միևնույն է՝ շրջապատում կնկատեն ձեր խառնվածքի միայն վատ կողմերը և շարունակ կքննադատեն ձեզ:

 

Օրն անհաջող համարել չարժե: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ժամանկին սկսած գործերը, իսկ ջանքերն ըստ արժանվույնս կգնահատվեն: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ: Թեև բարդ օր է սպասվում, այնուամենայնիվ, հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են: Փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այսօր աշխատեք ուշադրություն չգրավել: Հաջողությունների ու ձեռքբերումների մասին բարձրաձայնել չարժե: Ճիշտ կվարվեք, եթե մնաք ստվերում և փորձեք ապագայի շուրջ ծրագրեր կազմել:

Հարմար օր չէ հանդիպումների համար: Վատ տպավորություն թողնելու, անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Խուսափեք գնումներից: Հագուստի ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:

Երկվորյակ: Ինչպես միշտ ինքնատիպ եք, ինչն էլ այսօր առավել վառ կարտահայտվի: Կտարբերվեք թե ձեր վարքագծով և թե արտաքին տեսքով: Շրջապատին դա դուր կգա, ձեզ կհետևեն մեծ երևակայության տեր, ստեղծագործող անձինք, վերջիններս կհետաքրքրվեն կյանքի հանդեպ ունեցած ձեր տեսակետներով:

Երեկոյան չափից շատ ուշադրությունը կսկսի ձանձրացնել: Կցանկանաք առանձնանալ, և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը: Փորձեք չհետաձգել նախապես կազմած ընտանեկան ծրագրերը, չանտեսել տնային գործերը:

Խեցգետին: Օրը նպատակահարմար չէ լուրջ աշխատանք կատարելու, կարևոր որոշումներ կայացնելու համար: Ցանկալի է օրը նվիրել հանգստին: Յոգայի պարապմունքներն օգտակար են: Փորձեք մտածել հաճելի թեմաների շուրջ, դա կօգնի լիցքաթափվել և ձերբազատվել ավելորդ վախերից ու տագնապներից:

Հետաձգեք բոլոր գնումները և, առհասարակ, հեռու մնացեք այնպիսի վայրերից, որտեղ կարելի էգումար վատնել: Ֆինանսական հարցերում այսօր այնքան էլ հաջողակ չեք: Հրաժարվեք խոհարարական փորձերից, սահմանափակվեք պարզ ուտեստներով:

Առյուծ: Օրվա առաջին կեսին, համառության և վճռականության շնորհիվ, կկարողանաք հաջողության հասնել:Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ կամ անպարտելի մրցակիցներ պարզապես գոյություն չունեն:Շրջապատի մարդիկ հետևում են ձեր խորհուրդներին և, ամեն կերպ, ցույց տալիս, ձեր հանդեպ տածած, իրենց հարգանքն ու սերը:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում անիմաստ գումար կվատնեք, կկնքեք գործարքներ, որոնք երբեք եկամտաբեր չեն լինի: Մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն:Որքան էլ փորձեք լեզու գտնել նրանց հետ, միևնույն է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

Կույս: Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեզ տանջում են անձնական կյանքում առկա խնդիրները, խորհում եք մտերիմների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այսօր գործի վրա կենտրոնանալ չի ստացվի, սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Անուշադրության պատճառով հնարավոր են ֆինանսական կորուստեներ: Անիմաստ ծախսեր կատարելու վտանգը մեծ է:

Արժե հաշվի առնել այն, որ այսօր կատարված իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան հաջորդ մի քանի ամիսների ընթացքում: Հետևաբար, հնարավորինս զերծ մնացեք հապճեպ կայացրած որոշումներից, յուրաքանչյուր քայլ մի լավ ծանրութեթև արեք:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է:Ծագած դժվարություններն աննշան են և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր կլսեք, իսկ հյուրերի անսպասելի այցելությունը կուրախացնի ձեզ: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների,ընկերական հանդիպումների համար:

Կարող եք գնումներ կատարել, ձեռք կբերեք այնպիսի իրեր, որոնց մասին միշտ երազել եք: Երեկոյան, աշխատանքին վերաբերող, հետաքրքիր մտահաղացումներ կունենաք:

Կարիճ: Մի շտապեք օրն անհաջող համարել: Սկզբում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, սակայն ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի, և գործերը հրաշալի կդասավորվեն: Աշխատանքային խնդիրները ձեզ հանգիստ չեն տալիս, ինչը կարող է վատ անդրադառնալ: Փորձեք լիցքաթափվել, մտքերը կենտրոնացրեք ավելի հետաքրքիր ու հաճելի գործերի վրա:

Երեկոյան նոր գաղափարներ կծնվեն: Գործարարական առողջ դատողությունն այսօր չի հիասթափեցնի: Բիզնես ծրագրեր կկազմեն անգամ նրանք, ովքեր հեռու են կոմերցիոն գործունեությունից: Եթե մտահաղացումները ժամանակին իրագործեք, ապա հնարավոր է մեծ շահույթ ստանաք:

Աղեղնավոր: Աշխատանքն արդյունավետ կլինի, եթե պատրաստ լինեք անակնկալների: Իսկ եթե հարկ լինի վերանայել որոշ ծրագրեր, փորձեք դրան հանգիստ վերաբերվել: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները, բարեբախտաբար, դեպի լավն են փոխվում: Այսօր կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Կարող եք նաև երկարաժամկետ համաձայնագրեր կնքել:

Ստեղծված դժվարություններն հաղթահարելու հարցում՝ դիմեք ըներների օգնությանը: Նրանք սիրով կաջակցեն ձեզ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից:

Այծեղջյուր: Բոլոր հարցերում այսօր առավել զգուշավոր և ուշադիր եղեք: Անգամ ամենափոքր բացթողումները, կարող են բացասաբար ազդել ձեր ապագայի վրա:Կարևոր հանդիպման նախապատրաստվելիս՝ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին:

Աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել, կենտրոնացում պահանջող, բոլոր գործերը, քանզի դրանք այսօր շատ ժամանակ կխլեն:Ինքնազգացողությունը կվատանա, կենցաղային խնդիրների ճնշման տակ՝ ներքին լարվածություն կզգաք: Որքան էլ դժվար լինի,փորձեք հաղթահարել հոգեկան անհանգստությունն ու վատ տրամադրությունը:

Ջրհոս: Օրը հրաշալի կդասավորվի, եթե անցած-գնացած խնդիրների շուրջ անտեղի չանհանգստանաք: Ճիշտ է, իրավիճակն այնքան էլ ձեր սրտով չէ, սակայն ամեն բան առջևում է, պարզապես փորձեք ավելի լավատես լինել: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան զբոսանքներ կազմակերպելու համար:

Հաջողությունը կժպտա բոլոր նրանց, ովքեր կոմերցիոն գործունեություն կծավալեն: Ոչ պաշտոնական միջավայրում գործընկերների, ղեկավարության հետ հանդիպումներ լավ կդասավորվեն:

Ձկներ: Բարեհաջող օր է սպասվում: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, ժամանակ հատկացնել արտաքին տեսքին, իրականացնել հետաձգած ծրագրերը: Հանդիպումները լավ կանցնեն, օգտակար ինֆորմացիա կստանաք:

Կենսական ներուժը բարձր է, անգամ մեծ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա: Օգտակար են առողջարարական պրոցեդուրաները: Եթե սպորտով զբաղվելու ցանկություն եք ունեցել, ապա այսօր մարզվելու համար ճիշտ ժամանակն է:

Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան
Ամենադիտված