Հայերեն

Հայաստանի համար կարեւոր որոշում. ՆԱՏՕ-ի քայլը

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ | Հուլիսի 12-ին ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում տեղի կունենա նաեւ ՆԱՏՕ Խորհրդի նիստը, որի ընթացքում դաշինքի առաջնորդները կհանդիպեն Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ, ինչի արդյունքում կարվի նաեւ միասնական հայտարարություն:

Ինչի՞ մասին կլինի հայտարարությունը: Պետք է ենթադրել, որ այն կառնչվի դաշինքի հետ Վրաստանի ու Ուկրաինայի հարաբերության առավել խորացմանը: Իսկ կարո՞ղ է խոսք լինել անդամության հարցում էական որեւէ որոշման մասին: Թե Վրաստանը, թե Ուկրաինան հայտարարել են իրենց նպատակի մասին վաղուց: ՆԱՏՕ-ն աջակցում է այդ նպատակը, գործակցում, սակայն դեռեւս չի շտապում կայացնել նրանց անդամության մասին որոշում:

Կհայտարարվի՞ որեւէ առարկայական քայլի մասին այդ համատեքստում, թե՞ դաշինքը Վրաստանի եւ Ուկրաինայի հետ կհայտարարի անվտանգության հարցերում առավել սերտ գործակցության մասին, բայց առանց անդամության: Կամ, այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ն, Վրաստանը եւ Ուկրաինան կհայտարարեն, որ թեեւ երկու երկրները դեռեւս անդամ չեն, սակայն ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է ստանձնում նրանց անվտանգության համար:

Իհարկե, խորքային հաշվով դա կնշանակի թե Ուկրաինայում, թե Վրաստանում ներկայիս ստատուս-քվոյի ճանաչում, որովհետեւ հազիվ թե ՆԱՏՕ-ն պատասխանատվություն ստանձնի մի իրավիճակի համար, որում կարող է լինել Ռուսաստանի հետ ռազմական բախման իրական եւ անմիջական վտանգ:

Մյուս կողմից, դե ֆակտո ստեղծելով ճանաչման իրավիճակ, ՆԱՏՕ-ն միաժամանակ կարող է այդպիսով Ռուսաստանի հետ այդ կետի վրա գալ փոխզիջման Վրաստանի ու Ուկրաինայի հարցում իր ներկայությունն ամրապնդելու մասով:

Իհարկե, այդ ամենը դեռեւս ենթադրություններ են, եւ մի քանի օր անց պարզ կլինի, թե ինչ են հայտարարելու Վրաստանը, Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն: Միաժամանակ, փաստ է, որ թե Վրաստանը, թե Ուկրաինան ստանում են ամերիկյան Ջավելիններ, որոնք բավական հզոր հակատանկային հրթիռներ են: Վրաստանը խոսում է նաեւ հակաօդային պաշտպանության Ստինգեր համակարգերի մատակարարման մասին:

Բոլոր դեպքերում, մեծ է հավանականությունը, որ Բրյուսելում հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք ՆԱՏՕ Վեհաժողովը կարձանագրի օրինակ վրացական ուղղությամբ դաշինքի ներկայության եւ պատասխանատվության առաջխաղացում:

Դա կարող է բխել Հայաստանի շահից, մի շարք պատճառներով: Ընդհանուր առմամբ, ռեգիոնում ՆԱՏՕ-ի ոչ Թուրքիայի միջոցով ներկայացվածությունը կնպաստի անվտանգության գործոնների բալանսավորմանը: Միաժամանակ, Վրաստանում ՆԱՏՕ ամրացումը զգալիորեն կփոխի ռեգիոնում Ռուսաստանի գործողությունների մոտիվացիոն հիմքը: Այն էական փոփոխության է ենթարկվել ապրիլյան պատերազմից հետո: Վրաստանում ՆԱՏՕ ներկայացվածության ընդլայնումը կշարունակի այդ գործը: Իսկ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի փոխված մարտավարությունը կարիք ունի տարածվել նաեւ ռազմավարության վրա: Վրաստանում ՆԱՏՕ առկայությունը կլինի դրան նպաստող գործոն:

Միաժամանակ, դա Ռուսաստանի համար փաստարկ կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, որոնք շարունակում են Մոսկվային հիշեցնել մինչեւ ապրիլ հայկական հարցում եղած պայմանավորվածությունները եւ ամեն կերպ հասնել նրան, որ Մոսկվան վերադառնա դրանց: Ապրիլյան քառօրյայում Ռուսաստանը տեսավ, որ այդ պայմանավորվածությունները ամենեւին միայն Հայաստանի ու Արցախի համար չեն վտանգավոր, այլ նաեւ հենց իր: Մյուս կողմից իհարկե Մոսկվան մի շարք պատճառներով չի կարող «գրողի ծոցն» ուղարկել Թուրքիային ու Բաքվին: Եվ այստեղ արդեն նրան պետք են Անկարայի ու Բաքվի հայցերի մերժման «հավելյալ փաստարկներ»:

Այս դեպքում արդեն ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվան ստացել է Հայաստանի թավշյա հեղափոխությունը, որպես Բաքվին ու Անկարային մերժելու փաստարկ, ու կարող է ստանալ նաեւ Բրյուսելում ՆԱՏՕ Վեհաժողովում Վրաստանի հարցում որոշակի առաջընթացի տեսքով փաստարկը, թեեւ առերեւույթ Մոսկվան իհարկե դժգոհություն կհայտնի որեւէ առաջընթացի մասով:

Ռուսաստանը Կովկասում ունի ՆԱՏՕ-ի կարիքը, որովհետեւ միայն այդ կերպ նա կարող է պահել իր կայունությունը եւ ըստ այդմ իր ներկայությունը Հարավային Կովկասում, ու  թույլ չտալ, որ դրանից հետո Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը անցնեն Հյուսիսային Կովկասին:

 
 
 
 
 
 
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված