Ճիշտ սովորույթները կարող են մարդու կյանքը դեպի լավը փոխել:
Բուռն մի արձագանքեք: Օրինակ մի օր ձեր սիրելին որոշել է ձեզ հաղորդագրություններ չգրել: Դուք սկսում եք վատ բաներ մտածել. «Ես արդեն նրան հետաքրքիր չեմ»: Հետո սկսում են ավելի վատ մտքեր ի հայտ գալ. «Ինչու է ամեն վատ բան ինձ հետ պատահում: Ես միայնակ կմնամ»: Եվ հենց նրանից հաղորդագրություն եք ստանում, դուք թեթևություն եք զգում: Հետևաբար, արձագանքելու փոխարեն, շունչ քաշեք, իրավիճակը ընկալեք և ընտրեք այն լուծելու տարբերակը:
Պահը ճիշտ ընկալեք: Եթե դա կարողանաք անել, ապա կտրուկ կնվազի անհանգստությունը, և կհասկանաք, որ կյանքը իրականում հիանալի է: Մարդկանց ուղեղը հիմականում պլանավորում է ապագան ու բաց թողնում իրական, ներկայիս կյանքը:
Ուրախացեք այլ մարդկանց հաջողություններով: Ձեր ընկերուհին ամուսնանում է, և դուք մտածում եք՝ ինչու նրա տեղը ես չեմ: Ձեր ընկերը բարձր աշխատավարձով տեղ է աշխատում, և դուք ափսոսում եք, որ նման հնարավորություն ձեզ չի ընձեռվել: Դժվար է իրականում ուրախանալ ուրիշի ուրախությամբ: Փորձեք ձեզ հետ ներդաշնակ ապրել: