Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավորները երիտասարդ աղջիկներ են
ՀասարակությունԿոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11.5 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ՏZ 103 համարանիշի և Mercedes մակնիշի 978 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորները երիտասարդ աղջիկներ են:
Աղբյուրի տվյալներով, բեռնատար Mercedes-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել և մեքենայի տերը, ով աշխատում է մենեջեր, իջել է ավտոմեքենայից և մտել խանութ: Այդ ժամանակ մյուս Mercedes-ը մեծ արագությամբ, դեպի Սևան ընթանալիս, բախվել է կայանված բեռնատար Mercedes-ին ու հարվածն այնքան ուժգին է եղել, որ Mercedes-ն առաջ ընթանալով՝ անցել է ճանապարհի բաժանարար կանաչ գոտու հատվածով և, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց գոտի: