Նոր մանրամասներ Արամեի առողջական վիճակից
LifeՀունիսի 3-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատված փոփ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն դեռ հիվանդանոցում է:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին: «Արամեի վիրահատությունը շատ լավ անցավ, այսօր առավոտյան ես իրեն այցելել եմ, նայել եմ, պատրաստվում է դուրս գրվել»,- ասաց Անատոլի Գնունին: Տնօրենը չցանկացավ մանրամասնել, թե ինչ վիրահատության է ենթարկվել երգիչը, սակայն մեր տեղեկություններով՝ Արամեն աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել: