Մարմնական վնասվածքներով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով։
Ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «գլխի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Հայրապետյանն է։ Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Իսակովի պողոտայում իրեն անծանոթ անձի կողմից անհիմն ծեծի ենթարկվելու հետևանքով։
Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 22։20-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում, և Գ. Հայրապետյանի հետ վիճաբանել, այնուհետև նրան ծեծի ենթարկող կասկածյալը դեպքի վայրից հեռացել է Mercedes մակնիշի 10 DZ 045 համարանիշի ավտոմեքենայով։
Վերջինս դեռեւս չի հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Գ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է։