Արժանապատվության իսպառ բացակայություն
ՀասարակությունԼՐԱԳԻՐ | «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գնացել է աշխատանքի: Այս մասին ասել է հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը:
Արա Վարդանյանը ձերբակալվել էր հուլիսի 2-ին, յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Երեկ հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ դատարանը կիրառել է գրավ 1 միլիոն դրամի չափով, նա ազատ է արձակվել:
ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ նա 130 մլն դրամի խաղադրույքներ է կատարել կազինոներում, հիմնադրամի միջոցներից: Նրա պաշտպանն ասում է, որ դա դեռ չի նշանակում, որ կատարվել է քրեական հանցանք, առավել եւս, որ նա փողերը վերադարձրել է:
մանրամասն՝ կայքում