Ինտիմ հաղորդագրության հրապարակումից հետո ուսանողն ինքնասպանություն է գործել
ԱշխարհԲժշկական համալսարանի ուսանողն ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ ռեգբիի թիմի նրա ընկերները աղջկա հետ կարճատև ինտրիգի մասին հրապարակավ հայտարարեցին։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Բժշկական համալսարանի 22-ամյա ուսանող Էդվարդ Սենիորը մտերիմ ընկերներին պատմել է համակուրսեցու հետ հարաբերությունների մասին։ Սակայն նրանք որոշել են կատակել և այդ մասին հաղորդագրությունը նրա Facebook-ի հարյուրավոր ընկերներին են ուղարկել։
Համալսարանի ղեկավարությունը որպես պատիժ ժամանակավորապես նրան հեռացրել է դասերից։ Էդվարդը վախեցել է, որ բժիշկ դառնալու նրա երազանքը սպառնալիքի ներքո է, քանի որ դրան կարող էր հետևել համալսարանից հեռացնելը։
Դասերից հեռացված Էդվարդը տուն՝ Մոնմութշիրի կոմսություն է վերադարձել։ Փետրվարի 10-ին ծնողները նրան գտել են անտառում։ Նախկին ուսանողի սենյակում գրություն է եղել։