Իր 70-ամյակի կապակցությամբ Porsche ընկերությունն անսովոր նվեր է պատրաստել. այն կարտադրի իր սեփական գինին՝ Cuvée 356 սպիտակ գինին, որն իր անվանումն ստացել է 356 Roadster մեքենայի առաջին մոդելի պատվին, հաղորդում է РБК-ը:
Խմիչքի արտադրմամբ զբաղվում է ավստրիացի գինեգործ Արմին Թեմենթը: Cuvée 356-ն իր մեջ միավորում է մի քանի տեսակներ՝ 65% պինո բլան, 18% շարդոնե, 12% սովինյոն բլան և 5% պինո գրի:
Cuvée 356-ի գինը 19,5 եվրո է:
Ընկերությունն առաջին անգամը չէ, որ զարմացնում է իր երկրպագուներին: Ավելի վաղ այն սկսել էր Turbienchen բնական մեղրի արտադրությունը: