Skype-ում հայտնվել է գործառույթ, որն օգնում է իմանալ, թե արդյոք զրուցակիցը կարդացել է ձեր ուղարկած հաղորդագրությունը:
Microsoft-ը հայտարարել է, որ նոր գործառույթը փորձարկման մեջ է և հասանելի է Skype Insider Preview տարբերակով:
Հնարավորությունը ուսումնասիրել՝ տեսել են ձեր հաղորդագրությունը, թե ոչ, հասանելի է ինչպես անձնական նամակագրությամբ, այնպես էլ խմբակային խոսակցություններում: Ըստ տեղեկությունների` այդ տարբերակը շուտով հասանելի կլինի բոլորին:
Microsoft-ը ավելացրել է հետադարձ գործառույթը. Որպեսզի զրուցակիցը չտեսնի, որ ձեր հաղորդագրությունը կարդացվել է, անհրաժեշտ է օգտվել գաղտնիության կարգավորումների տարբերակից և անջատել ընթերցված ծանուցումների ստացումը: