Քոչարյանը բերմա՞ն կենթարկվի
ՔաղաքականությունԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկի գործով որպես վկա հարցաքննելու համար երկրորդ ծանուցագիրն է ուղարկվել: Նա պետք է Հատուկ քննչական ծառայություն ներկայանա հուլիս 26-ին, իսկ հակառակ դեպքում բերման կենթարկվի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: