Հայերեն


Վարչապետը տեղեկացրել է սպասվող էական փոփոխությունների մասին

Քաղաքականություն

Գործադիրը բացասական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Գործադիրը գտնում է, որ նախագծում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները և դրա ընդունումը կարող է հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց: Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշ դեպքերում բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա, հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց:

Հավանություն է տրվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Ըստ նախագծի հիմնավորման՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում հստակ ձևակերպվում է ավագանու անդամի պարտականությունը «պարբերաբար հանդիպելու համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնելու համայնքի ավագանու աշխատանքների մասին», այնինչ` «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նշվում է միայն «մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին» դրույթը, իսկ նախագծով առաջարկվող դրույթը առհասարակ դուրս է մնացել նշված օրենքից: Կառավարությունը նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողել է անփոփոխ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին»: Ըստ գործադիրի եզրակացության՝ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող դրույթն առկա է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում, այն կիրառելի է նաև Երևանի ավագանու անդամների համար, և օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի, շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից ՀՀ կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի օտարումը ազատվում է ԱԱՀ-ից: Նախագծի ընդունմամբ կբացառվի տնտեսվարող սուբյեկտների կողմից կրկնակի ԱԱՀ գանձումը,  որի արդյունքում կապահովվի շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքների գների կայունություն: Կառավարությունն առաջարկում է համապարփակ վերլուծության արդյունքում գալ ճիշտ լուծումների և ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից: ՀՀ հարկային օրենսգրքի ընդունմամբ և դրանից հետո կատարված օրենսդրական փոփոխություններով տարայի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումները (այդ թվում՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնները, ԱԱՀ-ից ազատման շրջանակը) արդեն իսկ երկու անգամ վերանայվել են և ներկայացված առա-ջարկության ընդունումը կնշանակի կես տարվա ընթացքում երրորդ փոփոխությունը կատարել խնդրո առարկա հարցին վերաբերող կարգավորումներում: Այս առումով, կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է խուսափել ՀՀ հարկային օրենսգրքում հաճախակի կատարվող և տեղային նշանակություն ունեցող փոփոխություններից, քանի որ վերջիններս ոչ միայն չեն բխում կայուն և կանխատեսելի հարկային օրենսդրություն, հետևաբար նաև՝ հարկային միջավայր ձևավորելու քաղաքականությունից, այլև ուղղակիորեն հակադրվում են այդ քաղաքականությանը և խնդրո առարկա հարցի քննարկմանն անդրադառնալ այն ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող ձևաչափում քննարկելուց և արդյունքներն ամփոփելուց հետո:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» նախագծի ընդունումից: Դրանով առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը՝ ամսական մինչև 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ:

Գործադիրը գտնում է, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի վերանայումը համակարգային փոփոխություն է, և հետևաբար, դրան պետք է անդրադառնալ ոչ միայն վերոնշյալ խնդիրների լուծման տեսանկյունից, այլ նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում առաջացող ռիսկերի չեզոքացման հնարավորությունների տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորստին և դրա հետևանքով ձևավորվելիք հարկաբյուջետային անկայունության հնարավոր ռիսկերին, ինչպես նաև դրանց չեզոքացման հնարավորություններին: Կառավարության գնահատմամբ՝ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կազմելու է տարեկան 45-47 մլրդ դրամ: Հետևաբար, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել միջոցառումներ բյուջետային եկամուտների վերոնշյալ կորուստները փոխհատուցելու համար, հակառակ դեպքում կձևավորվի առաջիկա տարիների բյուջետային եկամուտների բավականին մեծ ճեղքվածք, ինչն ընդունելի չէ: Կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով, գործադիրը գտնում է, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով և առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:

Անդրադառնալով ներկայացված նախագծերին՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը Հարկային օրենսգրքում նախապատրաստում է էական փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական, ներդրումային միջավայրի բարելավումը: «Մինչև աշուն պետք է աշխատենք փոփոխությունների վրա, լավ կլինի, որպեսզի փորձենք առաջարկների հոսք ապահովել: Պետք է փոփոխությունների նախագծի ձևավորումը լինի հնարավորինս մասնակցային, բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավենք, որպեսզի ունենանք ռացիոնալ և փոխլրացնող առաջարկների շղթա: Նախորդ շաբաթ օրը Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում շատ լուրջ քննարկում տեղի ունեցավ նաև այս թեմայի շուրջ: Արձանագրեցինք, որ այստեղ պետք է «դուխով» փոփոխությունների գնանք: Ի վերջո, ճիշտ եզրահանգման ենք եկել, որ Հարկային օրենսգրքում ոչ թե պետք է գնանք հատվածական փոփոխությունների, այլ հետազոտական, համապարփակ աշխատանք կատարենք և հիմնարար, լուրջ փոփոխությունների գնանք: Աշնանը պետք է փաթեթն Ազգային ժողով ուղարկել, որովհետև գործարար դաշտն անհամբերությամբ սպասում է այս փոփոխություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է գնումների համակարգի միջոցով տեղական արտադրությունը խթանել այնպիսի մեխանիզմով, որը ենթադրում է գնման պայմանագրի արտոնյալ պայմաններով շնորհում: Ըստ գործադիրի՝ նախագիծը թերի է, քանի որ դրանով սահմանված չէ տեղական արտադրողներին նախապատվության տրամադրման շեմը, օրինակ՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ՀՀ-ում արտադրված ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցի օտարերկրյա ծագում ունեցող ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկից: Այս պարագայում հիշյալ նախապատվության տրամադրումը կհանգեցնի տնտեսապես ոչ շահավետ գնումների կատարմանը:

Մեկ այլ հարցով կառավարությունը նպատակահարմար չի համարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց «Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»
Ամենադիտված