Հայերեն


Սաշիկ Սարգսյանի որդին կկալանավորվի

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:

Նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, եւ քրեական գործը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե ՀովհաննիսյանՖասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան
Ամենադիտված